Կայքը նախատեսված է Ա-ից Բ կետ Երևան քաղաքում հասարակական տրանսպորտով տեղափոխվելու գործընթացն ավելի հարմար դարձնելուն՝ ի շնորհիվ նախապլանավորման:
Բոլոր տեղեկությունները վերցված են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից և թարմացվում են կամավորների օգնությամբ՝ հետևաբար marshrut.info կայքը պատասխանատվություն չի կրում դրանց արդիականության և ճշտության համար: Որևէ երթուղուց առաջին անգամ օգտվելիս ճշտեք վարորդից վերջնակետին հասնելու կամ չհասնելու հանգամանքը:

Նպատակը

Համակարգել տրանսպորտի աշխատանքը Երևանում, ապա նաև ողջ Հայաստանի տարածքում:

Ապագան

Կայքն ստեղծվել և շահագործվում է կամավորական սկզբունքով, հետևաբար, ցանկացած ներդրումն ուղղված կայքի զարգացմանը շատ ողջունելի է:
Համագործակցության, օգնության և այլ հարցերի համար. marshrutinfo@gmail.com

Պատմությունը

Կայքի գաղափարը Մեսրոպ Մինասյանի կողմից կյանքի է կոչվել 2006 թվականին՝ 15 տարեկանում: Զարգացման հետագա տարբեր փուլեր անցնելով կայքը դարձել է հանրաճանաչ և աշխատել մինչև 2012 թվականի աշունը: Տրանսպորտային նոր ցանցի և համարների փոփոխության հետ կապված փորձ էր կատարվել արդիականացնել կայքը, բայց որոշ հանգամանքների պատճառով այն դարձավ անաշխատունակ: Կայքի վերագործարկման աշխատանքներն Արթուր Տեր-Գրիգորյանն սկսել էր 2012 թ-ի դեկտեմբերից՝ 15 տարեկանում: Նորացված փորձնական տարբերակը հասանելի էր 2013թ. հուլիս ամսից մինչ հոկտեմբերի սկիզբ: Արդի նոր տարբերակը հասանելի է ի շնորհիվ Գևորգ Հարությունյանի:

Մեր թիմը


Արթուր Տեր-Գրիգորյան

Նախաձեռնող, կրտսեր ծրագրավորող

Գևորգ Հարությունյան

Ավագ ծրագրավորող